Թուրքիայի արտաքին գործերի նախարար Հաքան Ֆիդանը հայտարարել է, որ Անկարան ու Իսրայելը դատապարտված չեն հակամարտության. նա կոչ է արել թույլ չտալ երկու երկրների միջև հռետորաբանության հետագա սրում։ «Կարծում եմ՝ բացահայտ հակամարտության որևէ պատճառ չկա»,- ասել է Ֆիդանը։               
 

Պենտագոնը 15 ռազմաբազա է փակում Եվրոպայում

Պենտագոնը 15 ռազմաբազա է փակում Եվրոպայում
09.01.2015 | 11:31

Պենտագոնը փակում է ավիաբազան Մեծ Բրիտանիայում և 14 ռազմական բազաներ Եվրոպայում: Բոլոր բազաները կհանձնվեն այն երկրների կառավարություններին, որոնց տարածքում տեղակայված են` ԱՄՆ-ի պաշտպանության նախարարությունը այս որոշումն ընդունել է տարեկան 500 միլիոն դոլար խնայելու նպատակով՝ հաղորդել է Reuters-ը: Bloomberg-ը նշել է, որ ԱՄՆ-ը մի քանի տարի քննարկում էր եվրոպական երկրներում ռազմաբազաների փակման հարցը: Վաշինգտոնը մտադիր է կրճատել բանակի ծախսերը Իրաքում ու Աֆղանստանում տասնամյա պատերազմներից հետո: Չնայած ռազմաբազաների փակմանը՝ ԱՄՆ-ը մտադիր է Մեծ Բրիտանիայում տեղակայել F-35s ռեակտիվ կործանիչների երկու էսկադրիլիա՝ սկսած 2020-ից:

Դիտվել է՝ 4299

Մեկնաբանություններ